Ռուսաստանի Լիպեցկ քաղաքում դատարանի առջեւ է կանգնելու Հայաստանի 42-ամյա մի քաղաքացի, ով այս տարվա հոկտեմբերին բացահայտ վիրավորել, ապապ ծեծել է մի իրավապահի:
«Լիպեցկի տարածաշրջանային նորությունների» տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին: Լիպեցկի խանութներից մեկում Հայաստանի քաղաքացին աղմկել եւ բարձր հայհոյել է: Ոստիկանը նրան դիտողություն է արել, արդյունքում կապտուկներ է ստացել գլխին եւ ձեռքերին:
Մեղադրական եզրակացությունը հաստատումից հետո ուղարկվել է դատարան:




























