Առնվազն 7 մարդ զոհվել  եւ ավելի քան 30 հոգի տուժել է Թաիլանդում, ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Naewna թերթը։

Նրա տվյալներով՝ ավտոբուսը դուրս էր եկել Ռայոնգ ամառանոցային քաղաքից, Նոնգկհայ քաղաքում, Սիամի ծոցի մոտ, եւ մեկնում էր թագավորության հյուսիս-արեւելք։ Վթարը տեղի է ունեցել ապրիլի 21-ին, տեղի ժամանակով ժամը 01.40-ին Փրաչինբուրի նահանգում, որը գտնվում է Բանգկոկից ոչ հեռու։ Ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչից հետո հրդեհ է սկսվել, ինչի հետեւանքով մեքենան այրվել է։