Կենդանիներ վարժեցնող Իվան Յարովի ինն արջերը Թուրքիայում հյուրախաղերի ժամանակ անկվել են:  Նրանք դեկտեմբերի 29-ին խեղդվել են անգարում:

Պատճառները ճշգրտվում են, սակայն նախնական տվյալներով,  դա կարող էր լինել էլելտրալարերի կարճ միացման պատճառով:

Ռուսաստանի պետական կրկեսի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կալմիկովը լրագրողներին ասել է,  որ աշխատողները փորձել են փրկել արջերին,  սական չի հաջողվել: «Կենդանի է մնացել Յարովի տասը արջերից միայն մեկը»,-ասել է նա:

Բացի Իվան Յարովի արջերից,  Անկարայում հյուրախաղերով  են գտնվում նաեւ Ռուսաստանի պետական կրկեսի այլ արտիստներ: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին», ռուսաստանցի արտիստները Թուրքիայի մայրաքաղաքում են քաղաքապետի հրավերով եւ հանդես են գալիս կենտրոնական սպորտային համալիրում: Կենդանիները տեղակայվել են համալիրի մոտակայքում գտնվող անգարում, սակայն, ամենայն հավանականությամբ,  անվտանգության միջոցներ չէին ձեռնարկվել: