Իրավաբանական ոլորտում նույն խոսույթներն անգամ տարբեր են. օպերատիվ բլոկում առանձին ընկալումներ և պատկերացումներ կան, քննչական օղակում առանձին պատկերացումներ կան, դատախազական օղակում՝ առանձին, դատավորական օղակում՝ առանձին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
»Ու սովորաբար, երբ բանը հասնում է այն դեպքերին, երբ հանրությանը պետք է տրվի պատասխաններ, դրանք չեն տրվում: Ես ընդհանրապես ինչի՞ եմ այս թեմաներով խոսում, որովհետև հանրության պատասխան տվողը, ամենայն հարգանքով դահլիճում ներկա շատերի, ես եմ, ես եմ թիվ մեկ պատասխան տվողը հանրության, թե ինչի այս մեկը այնպես, այն մեկը այնպես:
Ես որևէ ձևով բովանդակություն ստանալու համար, ինչ-որ ձևով դիմում եմ նաև հասկանալու համար, թե այդ հարցերի ի՞նչ պատասխաններ կարող են լինել։ Ես հասկանում եմ, որ ներսում էլ տարբեր օղակներում երբեմն մենք տեսնում ենք իրադրության էլի ոչ նույնական ընկալում։ Սովորաբար դատավորական օղակում ասվում է, որ դատախազական օղակում է պրոբլեմը, որովհետև այնտեղ ինչ-որ բան նենց չի արվել, դատախազական օղակում ասվում է՝ գիտեք քննչական օղակում է պրոբլեմը, այնտեղ ոնց որ ինչ-որ բան չի արվել: Քննչական օղակում ասվում է՝ ոնց որ թե օպերատիվ մարմինը լավ չի աշխատել, այն պարագայում, երբ օրը ցերեկով ուղիղ եթերում մի բան է տեղի ունեցել, որը պետք է ստանա իրավաբանական գնահատական ու այդ գնահատականը չկա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ հարցադրումներ արեց. «Հանրությունը ինչով է մեղավոր, և ես հիմա ի՞նչ ասեմ մարդկանց»:




























