Շաբաթ օրը Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու հարակից մոտ 6 հա տարածքի վրա իրականացրեցինք ծառատնկման աշխատանքներ, որտեղ տնկեցինք մոտ 1300 ծառ և 200 մշտադալար թուփ: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ այդ տարածքում արդեն իրականացվել էին շինբարեկարգման աշխատանքներ, գեղեցիկ կասկադ, շատրվաններ էին կառուցվել։
Դիմելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին՝ Ավինյանն ասաց. «Որովհետև էլի ծառերի փոխարինման մի քանի հարյուր ծառի հարց ենք անընդհատ քննարկում, երբ, որ տասնյակ հազարավոր ծառեր ենք տնկել քաղաքում: Խնդրում եմ, որ մեր կենտրոնացումն էլ ուղղենք դեպի ավելի էական ծրագեր»։
Ի պատասխան Արմեն Բեգոյանն ասաց, թե վերջին 4 ամիսներին ոռոգման համակարգի անցկացման տեմպերը հասնում է արդեն 10 կմ-ին. «Տարվա պլան ենք դրել 25 կմ-ն և վստահաբար այն իրականացնելու ենք»,-ասաց նա:
ՀՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ 700 ծառով նոր պաշտպանիչ անտառային գոտի է ստեղծվում Երևանի մուտքերից մեկի՝ Աշտարակից Երևան մտնող ճանապարհի լանջերին. «Կարծում եմ, որ մինչև ամառ կունենանք մտավորապես 3-4 հազար ծառաթփազգիների տունկ: Սրան գումարած, Երեւան քաղաքը ձեռք է բերել 10 հազար մշտադալար թփեր: Իրականացվել է նաև ձմեռային տունկ մշտադալար ասեղնատերեւավորներով՝ եղևնիներով ու սոճիներով, եւ դա շարունակվելու է: Արդեն մեր տնկարանային տնտեսությունն է հիմնականում մատակարարում մշտադալար թփատեսակները»,-ասաց նա՝ թվարկելով, թե ՈԵրեւանի որ հատվածներում են մեծ թվով ծառեր տնկվել:
Բեգոյանն ընդգծեց, որ 2024-ին 20 հազարից ավելի ծառ է տնկվել Երեւանում, իսկ մայիսի վերջին կարելի է ասել, որ այդ թվիը կմոտենա 25 հազարին:
Նա մոռացավ խոշոր՝ 35 հեկտարի վրա, կենտրոն վարչական շրջանի Լվովյան և Մյասնիկյան փողոցների հարակից տարածքում՝ սկսած Կենդանաբանական այգուց իրականացվող ծառատնկման աշխատանքների մասին
Բեգոյանը նշեց, որ այնտեղ կային զավթված տարածքներ, «քոլիկանման շինություններ» և հաջորդ շաբաթից սկսելու են մյուս կեսի քանդման աշխատանքները, զուգահեռ ընթանում է խորքային ջրերի որոնման աշխատանքներ և նախնական տվյալներով առկա են։ «Եթե մասնագետները վերջնական հաստատեն, որ հնարավոր է խորքային ջրերից օգտվել ապա մրցույթ կհայտարարվի հորհատման համար»: Բեգոյանի խոսքով, այդ տարածքում այս տարի ունենալու ենք գեղեցիկ անտառ:
Բեգոյանը նաև ասաց» «Անհամեստ կհնչի, բայց հատկապես դեկորատիվ ծառատեսակների մասով քաղաքապետարանի ստեղծած տնկարանից ՀՀ-ում գոյություն չունի»:։
«Անհամեստ հնչեց, պարոն Բեգոյան»,- արձագանքեց Տիգրան Ավինյանը։




























