Ուսուցչուհին ԱՄՆ-ից աշակերտի հետ հարաբերությունների պատճառով քրեական գործով մեղադրյալ է դարձել։ Այս մասին հայտնել է The New York Post-ը։
31-ամյա Կարա Էրնանդեսը 2022թ. ժամանակ է անցկացրել Տեխասի դպրոցի աշակերտներից մեկի հետ, սակայն դրա մասին երկար ժամանակ հայտնի չի եղել։ Միայն 2024թ. սեպտեմբերին է տուժողը կապվել ոստիկանության հետ եւ պատմել ուսուցչի գործողությունների մասին։
Կնոջը մեղադրել են ավագ դպրոցի, որտեղ նա այդ ժամանակ դասավանդում էր, աշակերտի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Բացի այդ, նրան մեղադրել են նույն դեռահասի հետ ոչ պատշաճ հարաբերություններ ունենալու մեջ։ Այն բանից հետո, երբ նախկին աշակերտը հայտնել է կատարվածի մասին, ուսուցիչը լքել է դպրոցը։
«Աշխատակցին անմիջապես հեռացրել են ուսումնական հաստատությունից եւ ուղարկել վարչական արձակուրդ՝ մինչեւ հայտնի կդառնան հետաքննության արդյունքները», հայտնել են ոստիկանությունում:
Կնոջն այս տարի ձերբակալել են։ Նրա համար 50 հազար դոլարի գրավ է վճարվել, յուրաքանչյուր մեղադրանքի համար՝ 25 հազարական դոլար։



























