Մթնոլորտային օդի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են թափոնների այրման հետևանքով օդի աղտոտման դեպք։ 

Տեսչական մարմինը հայտնում է, որ Արմավիր-Լուկաշին ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող ավտոսպասարկման կետի գործունեության արդյունքում առաջացած արտադրական և կենցաղային թափոնները ոչնչացվել են այրման միջոցով։

Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։