Ազգային ժողովի բակում, այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողներին թույլ չտվեցին մոտենալ շենքից դուրս եկող վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Լրագրողները հեռվից Փաշինյանին խնդրեցին պատասխանել միայն մեկ հարցի՝ կապված Սյունիքում Ադրբեջանի կողմից հնչող կրակոցների հետ:

Վարչապետը որեւէ կերպ չարձագանքեց, նստեց մեքենան ու հեռացավ: