Առաջիկա երեք օրվա ընթացքում երկրի վրա կարող են  ռադիոազդանշանների խափանումներ լինել:

Ինչպես հաղորդում է  «Վեստին»,  դրա պատճառը Արեգակի վրա սպասվող հզոր բռնկումն է, որը կանխատեսել են Գոդարի տիեզերական կենտրոնի գիտնականները: Փոթորիկն իրենց ներկայացնում է լիցքավորված մասնիկների հոսք: Մագնիսական փոթորիկի ուժգնությունը չի գերազանցի միջին մակարդակը:  Որպես հետեւանք` բարձր լայնություններում կդիտվեն հզոր բեւեռային փայլատակումներ:

Արտանետումների մասին տեղեկատվությունն ստացվել է STEREO A եւ STEREO B սարքավորումների միջոցով, հաղորդում է «Lenta.ru»-ն: