ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի միջազգային օդանավակայանում այրվել է Delta ավիաընկերության մարդատար ինքնաթիռի շարժիչը, հայտնում է CBS News-ը։ Ինքնաթիռում գտնվող ուղևորները տարհանվել են։
Սոցցանցերում տեսանյութեր են հրապարակվել, որտեղ երևում է, որ հենց շարժիչից ծուխ է բարձրանում և բոց ժայթքում։ Միաժամանակ ուղևորները փչովի թեքահարթակներով լքում են ինքնաթիռը, հայտնում է BBC-ն։
«Airbus A330» 1213 չվերթը պետք է մեկներ Օռլանդոյից Ատլանտա՝ ավելի քան 200 ուղևորներով, անձնակազմի 10 անդամներով և երկու օդաչուներով, հայտնում է Delta-ն:
Օռլանդոյում զբոսաշրջիկների շրջանում հայտնի Disneyworld զվարճանքների պուրակն է:




























