ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի դրամապանակը գողացել են Վաշինգտոնի ռեստորանից, հայտնում է CBS News-ը։
Պայուսակում եղել են որոշ անձնական իրեր, որոնց թվում՝ վարորդական իրավունքը, անձնագիրը, նախարարության անցաթուղթը, կտրոններ, վարկային քարտեր և մոտ 3000 դոլար կանխիկ գումար:
Գաղտնի ծառայությունը ուսումնասիրում է ռեստորանի տեսահսկման կադրերը և հայտնաբերել է տղամարդ կասկածյալի, որը գողության ժամանակ դիմակով է եղել:
Նոեմը ճաշել է The Capital Burger-ում՝ հայտնի և մարդաշատ վայրում:





























