Այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պարեկները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել «Lexus» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Էդվին Նավասարդյանը, ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ առանց ամրակապվելու, մանկահասակ երեխային գիրկը նստեցրած ավտոմեքենա վարելու համար, հաղորդում է Shamshyan.com-ը:
Էդվին Նավասարդյանը Էջմիածնում հայտնի սուպերմարկետների ու «Բարդիներ» ռեստորանային համալիրի սեփականատերն է: Ըստ կայքի, նա ճանապարհային երթևեկության այդ խախտումը հրապարակել էր սոցիալական ցանցերով։



























