Խորհրդարանը ապրիլի 22-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել Հարկային օրենսգրքի փոփոխություններին։
Փոփոխությունների համաձայն՝ անձնական եկամուտների հայտարարագրերի ներկայացման ժամկետները հետաձգվել են։ Մասնավորապես, այս տարի հայտարարագիր ներկայացնողները մայիսի 1-ի փոխարեն կարող են ներկայացնել մինչեւ նոյեմբերի 1-ը, հաջորդ տարի հայտարարագիր ներկայացնողները կարող են ներկայացնել մարտի 2-ից նոյեմբերի 1-ը, հետագա տարիների համար հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ կսահմանվի մարտի 2-ից հուլիսի 1-ը։




























