Ապրիլի 23-ին մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւ։ Օդերեւութաբանները նաեւ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կիջնի 4-5 աստիճանով, բայց հաջորդ օրը այդքան էլ կբարձրանա։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժեղանա 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +17+19։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +13+17,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+8+10, ցերեկը՝ +15+18,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+7, ցերեկը՝+13+16, 

Լոռիում գիշերը՝  +7+10, ցերեկը՝ +16+20,

Տավուշում գիշերը՝  +11+15, ցերեկը՝ +18+21,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +14+18,

Արարատում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+22, 

Արմավիրում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +19+21, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+15,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +19+21,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+26,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝+5+9, ցերեկը՝ +17+20։