Առաջնահերթություն նշանակում է հետևյալը, որ երբ որ գնում ես ինչ-որ օտարերկրյա պետության ներկայացուցչի հետ հանդիպման, առաջին բանը, որ խոսում ես քո առաջնահերթությունն է, այսինքն գնում ես, ասում ես՝ ճանաչեք ցեղասպանությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հյետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի առաջնահերթությունների շարքում չէ:

«Հիմա, օրինակ, մենք գնում ենք Ֆրանսիայի հետ հանդիպում ենք, մեր առաջնահերթությունը հետևյալն է, օրինակ, մեզ ի՞նչ զենք կծախեք, հարգելի ֆրանսիացի գործընկերներ։ Հետո, երբ որ գնում ենք Հնդկաստանի հետ հանդիպման, ասում ենք՝ մեզ ի՞նչ զենք կծախեք, հարգելի հնդիկ գործընկերներ»:

Նա հավաստիացրեց, որ  ՀՀ իշխանությունները կարծում են, որ ցեղասպանությունը պետք է միջազգայնորեն ճանաչվի:

«Ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյան, երբևիցե չեն պնդել, որ Թուրքիան պետք է ցեղասպանությունը ճանաչի, նոր լինի հարաբերությունների կարգավորում։ Իրենք պնդել են, որ պետք է լինի հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը սփյուռքում հայտարարել է, դեռ պետք է տեսնենք ինչպես է տեղի ունեցել ցեղասպանությունը,  զոհերի թվի հաշվարկից էր խոսում իշխանությունը, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Օրինակ դուք չեք ուզո՞ւմ մենք հասկանանք թե ոնց է տեղի ունեցել ցեպղասպանությունը: Օրինակ պետք է հասկանալ՝ երիտթուրքերը ոնց եկան իշխանության, Դաշնակցությունը ոնց օգնեց երիտթուրքերին գալ իշխանության, ցեղասպանություն կատարելուց անմիջապես առաջ:  Այո,Դաշնակցությունը եղել է երիտթուրքերի կոալիցիոն գործընկերը: ՀՅԴ-ն է եղել հայերի ներսում այն ուժը, որը օգնել, աջակցել է երիտթուրքերին գհալ իշխանության»,-ասաց նա: