Սպասվում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կժամանի Մոսկվա, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք սպասում ենք»,-ասել է Ուշակովը լրագրողներին:
Նա այսպես է պատասխանել «Интерфакса»-ի այն հարցին՝ արդյոք սպասվում է, որ Ուիթքոֆն այս շաբաթ կժամանի Մոսկվա։
Ավելի վաղ՝ ապրիլին, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչն այցելել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ։





























