Շվեդ լրագրող Ռասմուս Կանբեկը նշել է, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, հրետակոծության ապացույցներ է ներկայացնում։

«Ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ հայերը Ադրբեջանին կրակ բացելու մեջ մեղադրելիս միշտ վնասի նշաններ են ներկայացնում»,-  գրել է նա սոցցանցում։

Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքի ավարտի մասին հայտարարելուց հետո Բաքուն վերսկսել է հայկական դիրքերի ու գյուղերի մշտական ​​հրետակոծությունը։