Ապրիլի 21-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռված վնասվածքով բուժօգնության է դիմել 16-ամյա պատանի: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՆԳՆ-ից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում նրան դանակով հարվածել է հասակակից ընկերը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

16-ամյա պատանին ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել նախաքննական մարմին: