Կրեմլում չգիտեն, թե ինչ կետեր են պարունակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության ծրագրում։ Դրա մասին «Известия»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ ամեն դեպքում նման ծրագիրը հազիվ թե հանրայնացվեր։
«Ոչ: Եթե նույնիսկ այդպես լիներ, ոչ ոք դա չէր հրապարակի»,-ըստ «Аргументы и факты»-ի՝ նշել է Պեսկովը:
Ըստ Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի՝ Ռուսաստանը շարունակում է աշխատել Միացյալ Նահանգների հետ և հակված չէ «ինչ-որ խիստ ժամկետային շրջանակի մեջ որևէ բան խցկելու»։
Ավելի վաղ New York Post-ը գրել էր, որ Թրամփը առաջիկա երեք օրվա ընթացքում կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու իր ծրագիրը։





























