Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիրում զոհերի թիվը հասել է առնվազն 20-ի, հայտնում է BBC-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինված անձինք կրակ են բացել մի խումբ զբոսաշրջիկների ուղղությամբ Պահալգամ քաղաքում, որը հայտնի վայր է գեղատեսիլ շրջանում, որտեղ ապրում են մահմեդականներ:
Ֆրանսպրես գործակալությունը, վկայակոչելով բարձրաստիճան ոստիկանին, գրում է, որ առնվազն 24 մարդ է զոհվել։ Հնդկական հեռուստաալիքները հայտնում են, որ զոհվել է առնվազն 20 մարդ։
«Մեր հյուրերի վրա այս հարձակումը իսկական բարբարոսություն է: Այս ահաբեկչությունն իրականացրածները գազաններ են, անմարդկային էակներ, որոնք արժանի են միայն արհամարհանքին: Ոչ մի դատապարտող խոսք չի կարող բավարար լինել»,-հայտարարել է Օմանի շրջանի ղեկավար Աբդուլլահը:
Հիմալայան շրջանը, որը մասամբ կառավարվում է ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Պակիստանի կողմից, 1989 թվականին սկսված հակահնդկական ապստամբությունից ի վեր ճնշված է եղել զինյալների կողմից:
Վերջին խոշոր հարձակումը տեղի է ունեցել հունիսին, այդ ժամանակ զոհվել էր 9 և վիրավորվել՝ 33 մարդ, երբ հինդու ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը գրոհայինների հարձակման ենթարկվելուց հետո ընկել էր խոր կիրճը:





























