Ուկրաինան Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք չի ճանաչում: Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Խոսելու բան չկա, դա մեր Սահմանադրությունից վեր է, դա մեր տարածքն է, Ուկրաինայի ժողովրդի տարածքը (...) Նման բան չի լինի։
Հենց որ սկսում ենք խոսել Ղրիմի, մեր ինքնիշխան տարածքների մասին, մտնում ենք այն ձևաչափը, որը ցանկանում է Ռուսաստանը՝ պատերազմի երկարաձգմամբ»,-ըստ УНИАН-ի՝ ընդգծել է Զելենսկին։



























