Ռուս հայտնի լուսանկարիչ Միխայիլ Կորոլեւը որոշել է ստողծել  Pirelli  օրացույցի սեփական տարբերակը` «Մեր պատասխանը Չեմբեռլենին» ոճով:

Ոչ միայն Ռուսաստանում, այլեւ արտերկրում հայտնի լուսանկարչի օբյեկտիվում համաձայնել են հայտնվել Ժաննա Ֆրիսկեն, Աննա Չապմանը, Քսենիա Բորոդինան, Զեմֆիրան, Ալյոնա Սվիրիդովան եւ Քսենիա Սոբչակը:

Աղջիկներից ոմանք ամբողջովին մերկ են նկարվել, ոմանք` «թոփլես»:

Ժաննա Ֆրիսկեն, օրինակ, լուսանկարչին (նաեւ` ամբողջ երկրին)  ցուցադրել է մարմինն ամբողջությամբ, Քսենիա Բորոդինան եւ Աննա Չապմանը նախընտրել են նախշավոր զուգագուլպաները, իսկ Քսենիա Սոբչակը կտրուկ հրաժարվել է բաժանվել իր  կարմիր երկար զգեստից: Այն, ճիշտ է,  խոր կտրվածք ունի, բայց հեռուստաաստղը,  միեւնույն է,  գործընկերներից շատ ավելի համեստ տեսք ունի, գրում է «ՄուզՌինգ»-ը:

Pirelli օրացույցի համար այս տարի մերկացել են Միլա Յովովիչը, Քեյթ Մոսսը եւ Լարա Սթոունը:

Ֆոտոնկարները խորհուրդ է տրվում դիտել միայն 18 եւ բարձր տարիքի անձանց: