Մաքսատուրքերի պատերազմները խափանում են բազմակողմ առեւտրային համակարգը եւ համաշխարհային տնտեսակարգը։ Այս մասին հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ։

«Սակագնային եւ առեւտրային պատերազմները վնասում են բոլոր երկրների օրինական իրավունքներին ու շահերին, խարխլում են բազմակողմ առեւտրային համակարգը եւ ապակայունացնում համաշխարհային տնտեսական կարգը»,- Չինաստանի ղեկավարի խոսքերը մեջբերել է Xinhua գործակալությունը։

Ինչպես նշել է Սի Ծինփինը, Չինաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համատեղ պաշտպանել աշխարհակարգը՝ հիմնված ՄԱԿ սկզբունքների եւ միջազգային իրավունքի վրա, ինչպես նաեւ պաշտպանել իր օրինական շահերը եւ պայքարել հանուն միջազգային արդարության։