Նիկոլայ Բասկովն ու Անաստասիա Վոլոչկովան Դիմա Բիլանի ծննդյան օրը հայտարարել են իրենց ամուսնության ամսաթիվը: Զույգը հայտարարել է, որ ամուսնանալու է մարտի 4-ին:

Երբ նրանց հարցրին, թե ինչու հենց այդ օրը, Կոլյան եւ Նաստյան պատասխանել են, որ Պուգաչովան եւ Գալկինը ամուսնացել են միտինգի օրը, իսկ իրենք կամուսնանան ընտրությունների օրը: Երջանիկ Նիկոլայը զանգահարել է ընկերներին եւ հաղորդել, որ իրենք որոշել են ամուսնանալ, գրում է «Նովոստի սեմ դնեյ վ նեդելու»-ն: