Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Սոս Մանուկյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին, ապա անցել կանաչ գազոնի վրայով և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները, քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպնավող հատուկ տարածք: