Apple Distribution International Ltd.-ի դեմ ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության հոդվածով վարչական իրավախախտման գործ է հարուցվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի Տագանսկի դատարանից, որը ստացել է համապատասխան նյութերը։
«Դատարանը հաղորդում է ստացել Apple Distribution International-ի դեմ վարչական իրավախախտման մասին 6.21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն (ոչ ավանդական սեռական հարաբերությունների եւ/կամ նախապատվությունների քարոզչություն, սեռի փոփոխություն կամ ինտերնետի օգտագործմամբ երեխաներ ունենալու մերժում)»,- ասել է դատարանը: Գործով դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։



























