Ապրիլի 24-ին մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, որոնք օրվա մնացած ժամերին կշարունակվեն միայն առանձին վայրերում։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 4-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ առավոտյան ժամերին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 17-20 մ/վրկ։ Օրվա երկրորդ կեսին կլինի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +20+22։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +13+17,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+19,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +14+17,
Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22,
Տավուշում գիշերը՝+11+16, ցերեկը՝ +20+24,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+20,
Արարատում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +21+24,
Արմավիրում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +21+23,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +20+24,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝+7+10, ցերեկը՝ +20+24։




























