Տնտեսական ակտիվության մեջ կանանց 48 տոկոս ներգևրավվածությունը նաեւ այն պատճառով է, որ կանանց մի մասին թույլ չեն տալիս աշխատել: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Իսկ քանի՞ կանայք են, որ աշխատում են, բայց վարձատրությունն իրենք չեն տնօրինում»,-ասաց նա:

Սրան ծիծաղելով արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Շատ տղամարդիկ էլ կան, որ իրենց աշխտավարձը չեն տնօրինում: Սա այն դեպքն է, որ որոշակի հավասարակշռություն կա»:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ ընտանիքում սովորաբար բյուջեն տան անդամներից մեկն է կառավարում: