Չի կարելի ասել «Նիկոլ Փաշինյանի իշխանություն», քանի որ նրան ընտրել է հայ ժողովուրդը։ Այս մասին ապրիլի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել էց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որը վիրավորված էր իրեն հարց տվող լրագրողի ձեւակերպումից։
«Դուք լրագրո՞ղ եք, թե՞ ընդդիմադիր գործիչ, ես ուզում եմ սա հասկանալ»,- ասել է Հովհաննիսյանը, որն ինքը լրագրող է աշխատել մինչեւ թավշյա հեղափոխությունը եւ մասնավորապես կոչ է արել հարգանք ցուցաբերել պետական պաշտոնյաների նկատմամբ։




























