«Կարմիր դուռ, դեղին դուռ» հանրահայտ դպրոցական խաղի խնդիրն ուսումնասիրելու համար ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ դպրոցներին զգուշացվել է զգոն լինել նման խաղերի կազմակերպման դեպքում։

Նշենք, որ «Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղը մեծ տարածում է գտել դեռահասների շրջանում, թեեւ հոգեբաններն այն վտանգավոր են համարում։ Այս խաղի ընթացքում մասնակիցները մտնում են տրանսի մեջ եւ մեկնում ճանապարհորդության ենթագիտակցությամբ: