Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն այն ժամանակ իշխանության ղեկին էր, խնդրել է ԱՄՆ այն ժամանակվա փոխնախագահ Ջո Բայդենին չսրել Հայոց ցեղասպանության հարցը, ինչի մասին ավելի ուշ Բայդենն ասել է հայ համայնքին։ Այս մասին ապրիլի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ մեկնաբանելով ընդդիմության վերջին մեղադրանքները, թե իբր իշխանություններն ուզում են հրաժարվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստից։
«Ընդ որում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն, հայտարարել է, որ պատրաստ է խնդրել ԱՄՆ սենատորներից մեկին չճանաչել Հայոց ցեղասպանության փաստը»,- ավելացրել է Ալեքսանյանը։





























