Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանում հերթական անգամ գողը կամ գողերը թալանել են հերթական «Chevrolet Volt» մակնիշի ավտեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը:
Առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Վ. Վահյան փողոցի 1-ին շենքի բնակչուհու անչափահաս աղջիկը դասի գնալիս նկատել է, որ իր մորը պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են:
Երեխան այդ մասին հայտնել է ծնողին, ինչից հետո ծնողը ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասել են. «Ում ավտոմեքենան որ թալանել են, խնամքին ունի 2 անչափահաս երեխա, 1 տարի առաջ էլ էդ խեղճ աղջկա տունն էին թալանել, ու այդ գործը ոչ էլ բացվեց, ոչ հանցագործը կամ հանցագործությունները գտնվեցին, ոչ էլ գողոնը: Հիմա Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն ու քննչներն եկել են, անկեղծ ասած՝ հույս էլ չունենք, որ էս գործն էլ կբացվի»:



























