Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 151 մարդ հոսպիտալացվել է, տուժածներ չկան, հայտնում է Haberturk-ը։

Նշվում է, որ հոսպիտալացվածների կյանքին վտանգ չի սպառնում։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բացասական երևույթներ, որոնք կարող են ազդել էներգակիրների և ենթակառուցվածքների, գազամատակարարման, խմելու ջրի և կոյուղու ընդհանուր կյանքի վրա, չեն գրանցվել։

Հիշեցնենք, որ Ստամբուլում տեղի ժամանակով 12:50-ի սահմաններում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։