Ռուսաստանն անձնական պատժամիջոցներ է սահմանել բրիտանական խորհրդարանի անդամների նկատմամբ, ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության հրապարակած ցանկի՝ stop list-ում ընդգրկվել են 21 բրիտանացի խորհրդարանականներ։

«Մեծ Բրիտանիայի կողմից ներդրված հակառուսական պատժամիջոցների համապարփակ բնույթը և այս երկրի պաշտոնյաների հիստերիկ հայտարարությունները, որոնցում սպառնալիքները զուգորդված են ստով և բացահայտ լպիրշությամբ, ցույց են տալիս, որ Լոնդոնը մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի հետ բաց առճակատման իր ընտրությունից: Ռուսաֆոբիան և ռուսական պետականությունը ոչնչացնելու ցանկությունը մնում են բրիտանական արտաքին քաղաքականության անբաժանելի տարրերը, որոնք ամբողջությամբ ենթարկվում են մեր ազգային շահերին հնարավորինս շատ վնաս հասցնելու խնդրին»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։