2011թ. տիեզերագնացության ոլորտում բազմաթիվ  նոր բացահայտումների տարի էր:  Հետազոտողները Երկրի վրա եւ տիեզերքում բազմաթիվ զարմանահրաշ երեւույթներ եւ պահեր են արձանագրել:  Universe Today կայքը ներկայացրել է տիեզերական լավագույն կադրերի հատընտիրը:

«Յոհան Կեպլեր»  տիեզերանավը հենց նոր լքել է Միջազգային տիեզերակայանը: Այս նկարում այն հեշտությամբ կարելի է շփոթել «Աստղային պատերազմներ» ֆիլմի կայսրության կործանիչների հետ:

C5146I աստղամիջյան ամպում խիտ գազի գծեր: Այդ մանրաթելերի երկայնքով աստղեր են նշմարվում:

Մարսյան հեռուները, որոնք ֆիքսել է «Օփորթյունիթի»  ռովերը` իր ճամփորդության  2678-րդ  օրը` 2011թ. օգոստոսի 6-ին: Կենտրոնում նյութի խոշոր հատվածներ են երեւում, որոնք արտանետվել են Ոդիսեւսի խառնարանի կազմավորման ընթացքում: Այդ ժամանակ մարսագնացը գտնվելիս է եղել Ինդեւոր խառնարանի ճանապարհին:

 «Կասսինի» տիեզերանավը շարունակում է Սատուրնի շրջակայքից էֆեկտիվ լուսանկարներ ուղարկել: Սա այդ նմուշներից մեկն է:

Հուլիսի 7-ին Արեգակի վրա ձեւավորված խոշոր ելուստ:

Լուսանկարը «Թաքցրած գանձ» անվանումն է ստացել: Երկնագույն լույսի հիասքանչ արտացոլումը փոշեհատիկների վրա աստղային լույսի անդրադարձման հետեւանք է:

М101 գալակտիկայում նոր Ia տեսակի պուլսարը, որը SN PTF11kly անվանումն է ստացել:   Նրանով հետաքրքրված էին ամբողջ աշխարհի աստղագետները:  Այս լուսանկարի հեղինակը Ռիկ Ջոնսոնն է:  Պուլսարը երկրից 21 մլն լուսատարով է բաժանված:

Տիխո գերնոր գոյացության ռենտգենյան պատկերը: