Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։42-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի տղա հարձակվել է քաղաքացու վրա և նրան ծեծի ենթարկել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններին ՌԴ քաղաքացի 30-ամյա Դարինա Ս․-ն հայտնել է, որ իրեն ծանոթ տղան հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել և փորձել խեղդել:
Ոստիկանները պարզել են, որ կասկածյալը մարզերից մեկի բնակիչ 20-ամյա Գևորգ Ա․-ն է, ում հայտնաբերելու համար միջոցառումներ են ձեռնարկվում։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։



























