Ոչ մի բան էլ չէր լինի, եթե ճանապարհը չփակեիք: Այս մասին դիմելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը փակած ոստիկաններին ասց քաղաքացիներից մեկը, որը ծաղիկները ձեռքին ցանկանում էր բարձրանալ հուշահամալիր:
«Դուք 20 տարի այստեղ կանգնել եք, նախկինում եղե՞լ է նման բան: Առաջ 10-15 րոպե կանգնեցնում էին, հետո նորից շարժվում էր ժողովուրդը, բայց հիմա 1,5 ժամ կանգնել ենք: Քմծիծաղ ես տալիս, եթե սխալ բան եմ ասում, ասա՝ սխալ բան ես ասում, կամ էլ ձերբակալի, տար»,- ասաց նա:
Ոստիկանության փոխգնդապետն հորդորեց չաշրունակել խոսակցությունը:
«Չի կարելի նման ձևով մոտենալ ժողովրդին, հասկանո՞ւմ եք: Ես ձեզ չեմ մեղադրում, դուք հրահանգ եք կատարում բայց էդ վերևից հրահանգողի ուղեղը պետք է մտցնել, որ նման ձևով չի կարելի: Նման բան չի եղել, թող մեկը ասի, որ եղել է նման բան»,-ասաց տարեց քաղաքքցին ու չկարողացավ շարունակել, սկսեց հևալ:
Ոստիկաններից մեկն առաջարկեց ուղեկցել մեքենան, սակայն քաղաքացին հրաժարվեց:
Նշենք, որ առավոտից ոստիկանները փակել են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը քաղաքացիների ու լրագրողների համար, որը կապված է նրա հետ, որ այնտեղ է այցելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ:











