Ես իշխանության հետ որևէ կապ չունեմ և Ցեղասպանության թանգարանի մեջ այդ ցուցադրությունը, որ եղել է, արդարացի է, և ոչ Փաշինյանը, ոչ որեւէ մեկը չի կարող մեզ լռացնել մեր ցեղասպանության պահանջից: Այս մասին Հանրապետության հրապարակում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը:
«Մենք մեր ամորուքի նման «Անմոռանալի է Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայից պետք է պահանջենք, որ ինքը մեր Ցեղասպանությունը ընդունի»,- ասաց նա:
Հարցին՝ Թուրքիան կգնա՞ այդ քայլին, Ջեմբերջյանը պատասխանեց. «Մենք ամեն ջանք պետք է թափենք, Փաշինյանի կողքը պետք է կանգնենք, որ ինքը դա պահանջի։ Մենք եկել ենք պահանջատիրական ոգով և Փաշինյանին ասելու, որ ինքն էլ պահանջի, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը»:











