«Հարավային հոսք» գազատարի ծովային հատվածի  շինարարությունը կսկսվի 2012թ. վերջին: Նման ցանկություն է հայտնել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը «Գազպրոմ»  ԲԲԸ-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի  հետ հանդիպման ընթացքում, ինչին «Գազպրոմ»-ի ղեկավարը համաձայնել է:

«Շինարարությունը ցանկալի է սկսել հաջորդ տարվա վերջին»,- ասել է Պուտինը: «Լավ, այդպես էլ կանենք»,- պատասխանել է Միլլերը:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ շինարարությունը կսկսվի 2013թ. սկզբին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: