Կառավարության ղեկավարի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ չի փոխվել։ Ցեղասպանության հարցը մեր օրակարգում է։ Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի օգնական Արսեն Միխայլովը։

Նա նշել է, որ դրոշներ այրելով հարցերը չեն լուծվում։

Պաշտոնյան հավաստիացրել է, որ չի լսել Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որը դատապարտել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներն այրելը։

Վարչապետի խորհրդականը նշել է, որ այսօր էլ ցեղասպանություններ են տեղի ունենում։ Միխայլովն ավելացրել է, որ այն ժողովուրդները, այդ թվում՝ ասորիները, հույները, հայերը, որոնք ենթարկվել են ցեղասպանության, ասելիք ունեն աշխարհին՝ ազդանշան ուղարկելով այն մասին, որ դրանք չկրկնվեն՝ որտեղ էլ որ լինի։ «Մենք պետք է բարձրացնենք այդ հարցերը, որպեսզի աշխարհը լսի։ Պետք է համակարգված ձեւով համագործակցել թե՛ ասորիների, թե՛ եզիդների հետ, որոնք ենթարկվել են ցեղասպանության»,- նշել է նա։

Նրա գնահատմամբ՝ վարչապետը հայտնել է, որ ոչ միայն Ցեղասպանության հարցը պետք է առաջնահերթ լինի, այլեւ մյուս բոլոր խնդիրները, որոնք առաջացել են 3-4 տարվա ընթացքում։