Աշխարհում ներկա անցումային շրջանն իր մեջ նոր գլոբալ պատերազմի ռիսկեր է կրում։ Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ Ռուսաստանի Զինված ուժերի կենտրոնական թանգարանում անցկացվող «ՀԱՊԿ անդամ երկրների ժողովուրդների ներդրումը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում» միջազգային գիտագործնական կոնֆերանսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայիս անցումային շրջանը կրում է նոր գլոբալ պատերազմի սանձազերծման վտանգ։ Ակնհայտ է, որ միջուկային զենքի գործոնը և ռազմական էսկալացիայի համեմատաբար համընդհանուր մեխանիզմը ավտոմատ կերպով տալիս են հնարավոր երրորդ համաշխարհային պատերազմի ամբողջական բնույթ և ժամանակակից աշխարհի կոնֆլիկտային ներուժի վերլուծությունը դարձնում արդիական և պահանջված ոչ միայն գիտության, այլև միջազգային քաղաքական պրակտիկայի համար։





























