Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Միշել Տաբարոն X սոցիալական ցանցում տարածել է Հայոց ցեղասպանության թեմայով գրառում՝ կոչ անելով Ֆրանսիային և Եվրոպային աջակցել Հայաստանին։
«1,5 միլիոն կյանք է խլվել: Վիրավոր, բայց տոկուն և հպարտ ժողովուրդ, որն այսօր էլ շարունակում է խիզախորեն պայքարել իր գոյատևման համար՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատենչ սպառնալիքների դեմ: Ավելի քան երբևէ Ֆրանսիան և Եվրոպան պետք է աջակցեն բանակին», - ասաց Միշել Տաբարոն:




























