Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուր շրջանային խորհրդի անդամ Կլեմանս Պարոդին պատմել է, որ մասնակցել է Մարսելում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառմանը:

«Այսօր առավոտյան Մարսելում Ֆրանկ Ալիսիոյի և մեր ընտրյալ գործընկերների հետ ներկա էի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը. 1,5 միլիոն զոհեր: Պատմությունը չի կարելի ջնջել: Ակնածանք, ճշմարտություն, հավատարմություն հայ ժողովրդին»,- Х սոցցանցերում գրել է քաղաքական գործիչը: