Եվրոպացիների համար վիշապն ագրեսիվ եւ չար էակ է, նա փակում է ջրի աղբյուրները, առեւանգում է երիտասարդ աղջիկներին, եւ վիշապին հաղթելը ասպետների համար մեծ պատիվ է:
Չինացիների մոտ ամեն ինչ այլ կերպ է, վիշապն ամենալավի, ամենաբարու, ամանուժեղի մարմնավորումն է, այն հովանավորում է մարդկանց, կապում է աստվածների եւ հոգիների աշխարհը մեր աշխարհի հետ:
Վիշապի եւ նրա տարին դիմավորելու մասին «Իզվեստիային» պատմել է չինացի աստղագետ Լի Սյաոմինը:
Լուսնային օրացույցով Գարնան տոնը, այսինքն` չինական նոր տարին մեկնարկում է հունվարի 23-ին: Վիշապի տարին պետք է դիմավորել սեղանին ծովային մթերքով` օմարներ, լանգուստներ: Վատ չի լինի հյուրերին մատուցել նաեւ վիշապի պատկերով քաղցրեղեն եւ գինի, որը եւս այդ էակը սիրում է:
Ինչ վերաբերում է նոր տարվա հագուստներին, ապա այստեղ ամեն ինչ ավելի պարզ է` գույները պետք է ընտրել այնպես, որպեսզի դրանք ներդաշնակ լինեն վիշապի գույների հետ, որը 2012թ-ին, ի հեճուկս տարածված կարծիքի, լինելու է ոչ թե սեւ, այլ կապատա-կանաչավուն: Ողջունվում են մարգարտե զարդերը: Նրանք, ովքեր ծնվել են վիշապի տարում, խորհուրդ է տրվում ինչ -որ կարմիր բան կրել, թեկուզ` ներքնազգեստ, գուլպա, ապարանջան: Մոդայիկ է համարվում վիշապի պատկերով ցանկացած աքսեսուար:
Կանխատեսումները, որոնք չինական աստղագետներն անում են 2012թ-ի համար, ընդհանուր առմամբ լավատեսական են:
Վիշապն ուժեղների եւ վճռականների հովանավորն է, ուստի գալիք տարին բարենպաստ կլինի գործունյա մարդկանց, մասշտաբային եւ ռազմավարական նախագծերի, ինչպես նաեւ երեխաների ծննդի համար: Միաժամանակ վիշապը, որպես աստվածների սիրելի, քմահաճ էակ է, բռնկվող, երբեմն` կտրուկ: Ուստի չեն բացառվում նաեւ որոշակի կոնֆլիկտներ, շահերի բախումներ:




























