Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին ֆեյսբուքյան գրառում է արել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
«110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը: Այդ ոճրագործությունը հիշելը նշանակում է ոչ միայն հիշել զոհերին, այլև փորձել չժխտել անցյալը` ստիպելով մեզ գործել այսօրվա կոտորածը դադարեցնելու համար: Հայ ժողովուրդը լռակյաց ազգերի աչքի առաջ կրկին դարձել է էթնիկ զտումների թիրախ: Եվ ամեն օր նրան կրկին սպառնում է հարձակում մի ռեժիմի կողմից, որը բարձրաձայն երազում է նրա անհետացման մասին:
Այսօր երեկոյան ես մտածում եմ արցախցի փախստականների մասին՝ զոհված մահվան նախագծի, որը չի փոխվել։ Նրանք կորցրել են ամեն ինչ պարզապես այն պատճառով, որ պիտանի չեն լինել Եվրոպայի հոգևոր եղբայրներ: Ժամանակն է, որ Եվրոպան վերջապես ճանաչի այս կապը և մեր վրա դրված պարտականությունը»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։





























