Երեւանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31–ին, ժամ 22:30–ից բոլոր երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու  տոնական համերգային ծրագրին եւ միասին դիմավորելու Ամանորը։

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառումը կմեկնարկի տոնական եռաչափ գրաֆիկական շոու ծրագրով եւ կշարունակվի հանրապետության լավագույն երգիչ երգչուհիների ու համույթների ելույթներով։

Իսկ ուղիղ կեսգիշերին մայրաքաղաքի երկինքը կլուսավորի տոնական հրավառությունը։