Արդեն ավանդույթ դարձած ջահերով երթն այս տարի ևս անցկացվեց Գյումրի, Կապան և Ապարան քաղաքներում։
Սոցցանցերում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ երեք քաղաքներում անցկացված երթերը բազմամարդ են։
Հիշեցնենք՝ ամեն տարի ապրիլի 23֊ին՝ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպում են ջահերով երթ։





























