Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում այսօր մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի։

Այնուհետեւ  մեկնարկել է ջահերով երթ դեպի Հայոց Ցեղասպանության հիշատակին կանգնեցված Խաչքար՝ առաջնորդությամբ Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների Հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանի և Ախալցիխեի հարակից շրջանների Հոգևոր Հովիվ Արժամապատիվ Տեր Թորգոմ Քահանա Վարդանյանի։

Խաչքարի մոտ կատարվել է նահատակների բարեխոսական կարգ։