Թաիլանդում, Բանգկոկից 160 կմ հարավ գտնվող Չա-ամ հանգստավայր քաղաքի մոտակայքում (Փեթչաբուրի նահանգ) փոքր ինքնաթիռի ջրի մեջ ընկնելու հետևանքով հինգ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Դրա մասին հայտնել է թաիլանդական Thai PBS հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:00-ին։ Matichon պարբերականի հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռն ափամերձ գծի մոտ պտույտէջքով ընկնում ջուրը։
Thai PBS-ը նշում է, որ DHC6 - 400 Twin Otter ինքնաթիռը պատկանում է Թաիլանդի թագավորական ոստիկանությանը և օգտագործվել է պարաշյուտային թռիչքների մարզումների համար։
Թաիլանդի ավիացիոն իշխանությունները և ոստիկանությունը հետաքննում են ինքնաթիռի կործանման պատճառները։




























