Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքի լիցեյում աշակերտների վրա հարձակված տղամարդը տեղափոխվել է հոգեբուժարան։ Այս մասին հաղորդում է TF1 հեռուստաալիքը՝ հղում անելով դատախազությանը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ 15-ամյա դեռահասի հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրան պահել ոստիկանական կալանքի տակ։

Ինչպես պարզաբանել է դատախազությունը, պատանին կարող է հարցաքննվել ավելի ուշ։

Ապրիլի 24-ին Նանտի լիցեյներից մեկում մեկ աշակերտ սպանվել է, իսկ երեքը՝ վիրավորվել, երբ 15-ամյա մի աշակերտ դանակով հարձակվել էր նրանց վրա։ Ուսուցիչներին հաջողվել է ձերբակալել հարձակվողին մինչև ոստիկանության ժամանումը։